Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանն այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում


Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանն այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում
Օգոստոս 8 20:00 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում եմ Կրեմլից։   

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։