«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին». Չավուշօղլու


«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին». Չավուշօղլու
Օգոստոս 8 16:30 2022

44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ Այս մասին դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին՝ հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին... Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ»,- ասել է թուրք նախարարը։