ԱՄՆ-ն սովորություն ունի նախ խնդիր ստեղծել, հետո այն օգտագործել իր մտադրություններն առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի մասով նախազգուշացրել է Վաշինգտոնին


ԱՄՆ-ն սովորություն ունի նախ խնդիր ստեղծել, հետո այն օգտագործել իր մտադրություններն առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի մասով նախազգուշացրել է Վաշինգտոնին
Օգոստոս 7 23:47 2022

ԱՄՆ կառավարությունը Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան ծրագրել էր` ճգնաժամ ստեղծելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար։ Այս մասին ասված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Յիի կիրակի հրապարակված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգները սովորություն ունի նախ խնդիր ստեղծել, ապա այն օգտագործել իր ռազմավարական մտադրություններն առաջ մղելու համար: Նշաններ կան առ այն, որ ԱՄՆ-ն կրկին հին հնարքն է գործի դրել՝ պլանավորելով Փելոսիի չհայտարարված այցը և այժմ օգտվում է տարածաշրջանում ռազմական ներկայություն ստեղծելու հնարավորությունից: Սա բոլոր կողմերից պահանջում է ցուցաբերել զգոնություն և վճռական հակազդեցություն»,-ասված է Չինաստանի ԱԳՆ-ի ուղերձում։

Վան Ին ավելացրել է, որ Չինաստանի միջոցները՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, արդար են, համաչափ և օրինական։ 

Ինչպես նշել է Վան Ին, Չինաստանը թույլ չի տա ԱՄՆ-ին կառավարել իրեն Թայվանի միջոցով, ինչպես նաև «ի չիք կդարձնի» կղզու իշխանությունների երևակայությունները Վաշինգտոնի աջակցությամբ անկախության հասնելու մասին։

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում և դեմ է նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայբեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ, նկատում է աղբյուրը։



loading...