Գնդակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը. ո՞վ է հարվածել ՌԴ-ն, թե Ուկրաինան


Գնդակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը. ո՞վ է հարվածել ՌԴ-ն, թե Ուկրաինան
Օգոստոս 7 16:20 2022

Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը «Ուրագան» բազմակի հրթիռային համակարգից գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանը։ Այս մասին հայտնում է «Ռիա»-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին: Նշշվում է, որ ատոմակայանի ուղղությամբ արձակված հրթիռի բեկորները գրեթե դիպչել են հիմնական էներգաբլոկին:

Հիշեցնենք, որ  Զապորոժիեի ատոմակայանը արդեն ավելի քան երեք ամիս գտնվում է ռուսների վերահսկողության ներքո, բայց ուկրաինական կողմը պնդում է, որ հարակից գյուղերից ռուսական ուժերը հրետակոծում են ատոմակայանի տարածքը՝ միջուկային աղետի սպառնալիքի մեղքը Ուկրաինայի վրա բարդելու նպատակով։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը օրերս դիմել է ռուսական և ուկրաինական կողմերին թույլատրելու համար կազմակերպության տեսուչների այցը ատոմակայան։

 Զապարոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակի մասին  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած կեսգիշերվա տեսաելույթում խոսել է և ասել, որ ռուսական ուժերի կողմից ատոմակայանի տարածքի հրետակոծումը «ահաբեկչական գործողություն է»։

«Այսօր օկուպանտները ևս մեկ ծայրահեղ ռիսկային իրավիճակ են ստեղծել ամբողջ Եվրոպայի համար։ Մեկ օրվա ընթացքում երկու անգամ հրետակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը։ Այն Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է և այդ օբյեկտի ցանկացած հրետակոծում բաց լկտի հանցագործություն է, ահաբեկչական գործողություն»,- ասել էր նա։



loading...