Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է ավելի քան 200 մարդ


Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է ավելի քան 200 մարդ
Օգոստոս 7 10:45 2022

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է 203 մարդ, հայտնել է առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելական բանակը հարձակում է գործել Գազայի վրա:

Հարվածներն իրականացվել են «Արշալույս» գործողության շրջանակներում։

«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածի թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։