Երկու օր է ընթանում է «Լուսաբաց» ռազմական օպերացիան Գազայի գոտում, հայերի շրջանում տուժածներ չկան


Երկու օր է ընթանում է «Լուսաբաց» ռազմական օպերացիան Գազայի գոտում, հայերի շրջանում տուժածներ չկան
Օգոստոս 6 21:45 2022

Արդեն երկու օր է ինչ Իսրայելական բանակն իրականացնում է «Լուսաբաց» ռազմական օպերացիան, որի հիմնական նպատակը Գազայի գոտում «Իսլամական Ջիհադ» կազմակերպության հրթիռներ արտադրող արտադրամասներն ու Իսրայելում ահաբեկչական համարվող այս կազմակերպության ահաբեկիչների չեզոքացումն է:

Շատ հայեր դուրս են եկել հրթիռահարվող Աշդոդ ու Աշկելոն քաղաքներից, շատերն էլ հետևելով թիկունքի ծառայության հրահանգներին մնում են տանն ու ավելի հաճախ ռմբապաստարաններում: Երեկ և այսօր հրթիռների թիրախներում են հայտնվել նաև կենտրոնական Ռիշոն Լեցիոն, Խոլոն, Բատ Յամ և այսօր էլ Թել Ավիվ-Յաֆո քաղաքները:

Հայերի շրջանում խուճապ չկա:

ՈՒշագրավ մեկ փաստ. Յուրաքանչյուր անգամ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախօրեյին Իսրայելն այնպիսի մի որոշում է կայացնում, որն անմիջապես նոր հակամարտության ու արյունահեղության պատճառ է դառնում: 2021 թվականի մայիսին Նեթանյահուի կառավարությունը փակեց Ալ –Ակսայի տաճարն, որը հարուցեց ողջ մուսուլմանական աշխարհի զայրույթն ու 50 օրյա հակամարտության առիթ հանդիսացավ «Համաս» խմբավորման հետ, որի ժամանակ երկուստեք զոհեր եղան:

Այս անգամ օգտվելով առիթից ու հետախուզությունից ստացած տվյալների հիման վրա որոշեցին չեզոքացնել «Իսլամական Ջիհադ» ահաբեկչական համարվող կազմակերպության պարագլուխներին աշնանային ընտրությունների նախաշեմին: Պատահականությու՞ն, թե սառը հաշվա՞րկ: Այս հարցին մեր խմբագրությունը պատասխան տալ չի կարող: Պատճառաբանությունները նման հարձակման կապված էին տեղի ունեցած ահաբեկչության ու նախապատրաստվող նոր հարձակումների հնարավորությունները կանխելու անհրաժեշտությամբ:

Աղբյուրներ՝  “Yediot Ahronot” ,  “Vesti”,  “The Palestinian Information Center“,

“Israelahayer“