Չինաստանը զորավարժությունների շրջանակներում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ


Չինաստանը զորավարժությունների շրջանակներում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ
Օգոստոս 6 21:37 2022

Չինաստանն արդեն 3-րդ օրն է անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Նշվում է, որ Պեկինն ուղարկել է չորս J-11 և J-16 կործանիչներ, տասը Սու-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային և Y-8 ինքնաթիռ։

 
 
 

Իր հերթին Թայպեյը կազմակերպել է օդային վերահսկողություն՝ դիտարկելու իրավիճակը: Նշվում է, որ տեղակայվել են նաև զենիթահրթիռային համակարգեր: