Ֆրանսիայում խմելու ջրի ճգնաժամ է. նախարարն ահազանգել է աղետալի երաշտի մասին


Ֆրանսիայում խմելու ջրի ճգնաժամ է. նախարարն ահազանգել է աղետալի երաշտի մասին
Օգոստոս 6 09:50 2022

Ֆրանսիայի ավելի քան 100 վարչական շրջաններ (կոմունաներ) մնացել են առանց խմելու ջրի. պատճառը աննախադեպ երաշտն է:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Քրիստոֆ Բեշուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ֆրանսիայի ավելի քան 100 կոմունաներում այսօր այլևս խմելու ջուր չկա... Որոշ տեղեր խմելու ջուր է հասցվում բեռնատարների միջոցով, քանի որ խողովակներում ոչինչ չի մնացել»,- բողոքել է պաշտոնյան:

Նրա խոսքով, Ֆրանսիան պետք է խստացնի խմելու ջրի օգտագործման սահմանափակումները: