Ձերբակալվել է Իոսիֆ Ստալինը՝ Շրի Լանկայում


Ձերբակալվել է Իոսիֆ Ստալինը՝ Շրի Լանկայում
Օգոստոս 4 19:50 2022

 

Շրի Լանկայում ձերբակալվել է արհմիության առաջնորդ Իոսիֆ Ստալինը, ով մասնակցել է բողոքի ցույցերին, որոնք հանգեցրել են երկրի նախագահի հրաժարականին։

Ըստ The Guardian-ի՝ Շրի Լանկայի Ուսուցիչների միության քարտուղար և ԽՍՀՄ առաջնորդի անվանակից Իոսիֆ Ստալինը դարձել է բռնաճնշումների ժամանակ ձերբակալված ամենաբարձրաստիճան ակտիվիստը:

Ստալինի գրասենյակը հայտնել է, որ նա ձերբակալվել է «մայիսին դատարանի որոշման խախտմամբ ցույց անցկացնելու համար»:

 
Կիսվի՛ր այս նյութով՝