«Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով


«Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով
Օգոստոս 4 19:35 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։ Լրագրողի համապատասխան հարցին ի պատասխան հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, հրավեր կա։ Սակայն ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։
Հիշեցնենք ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ, հնարավոր է, Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։