|
Ադրբեջանական հարթակներում տարածվել է այսպես ասված՝ հանձնարարական, որում կոչ է արվում զանգահարել հայկական համարներին ու իրականացնել հեռախոսային ահաբեկչություն: Հանձնարարվել է նաև հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել հայկական բանակի, սահմանամերձ գյուղերի բնակչության շարժի և այլնի մասին: Ըստ այդմ, հորդորվում է չվստահել անծանոթ համարներից եկող զանգերին, չտրամադրել ոչ մի տեղեկատվություն, մշտապես պահպանել զգոնություն: |











