Փելոսին հայտնել է Թայվան այցի նպատակը


Փելոսին հայտնել է Թայվան այցի նպատակը
Օգոստոս 3 10:00 2022

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ վերահաստատելու Վաշինգթոնի հանձնառությունը՝ աջակցել Թայվանի՝ դինամիկ զարգացող ժողովրդավարությանը, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, փոխանցում է Reuters-ը։

Նա հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը կղզի լիովին համապատասխանում է Թայվանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։

Փելոսիի խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: