Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց արդյունքում վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում ։
Ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ստեղծված իրավիճակը կարգավորվել է ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից: Կողմերի շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել։










