ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Հեռախոսազրույցում քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման որոշակի գործնական ասպեկտներ»,-ասվում է հաղորդարգության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։










