Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը․ Զախարովա


Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը․ Զախարովա
Օգոստոս 2 16:27 2022

Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը, սակայն դրա անցկացման ժամկետները պետք է որոշեն Երևանն ու Բաքուն. ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակտիվ ներդրում է ունենում կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում և պատրաստ է օգնել սահմանազատման գործընթացին։ Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և ամբողջ տարածաշրջանում։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հայտնել էր, որ օգոստոսին Մոսկվայում կկայանա սահմանային հարցերի հանձնաժողովի նիստը։