Բայրամովը կրկին խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին


Բայրամովը կրկին խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին
Օգոստոս 2 17:00 2022

Ուզբեկստանում կայացած Ուզբեկստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» թեման շոշափել է ոչ միայն Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, այլև Ադրբեջանի իր պաշտոնակից Բայրամովը։

Արհեստածին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը, կրկնելով իր ավագ եղբոր՝ Չավուշօղլուի միտքը ասել է, թե, իբր, «տրանսպորտային միջանցքների՝ այդ թվում «զանգեզուրյան միջանցքի» բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի աշխուժացմանը»։

 

Ավելին, Բայրամովը ասուլիսին նաև տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների մասին է խոսել՝ անտեսելով այդ սկզբունքների հետ համահավասար համարվող ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Նա, մասնավորապես, ասել է․ «Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, դրանց լիարժեք կատարումը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և զարգացման բանալին են»։

Արհեստածին Ադրբեջանի ներկայացուցիչը, ըստ երևույթին, «մոռացել է», որ միջազգային իրավունքի այդ սկզբունքները միայն Ադրբեջանի համար են սահմանվել և որ ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով նույն իր նշած երկու սկզբունքները, 2021թ․ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առայսօր գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։

Թերեւս մոռացել է, որ այս պահին ինքն է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, ավելին՝ օկուպացրել Արցախի տարածքների մոտ 75 տոկոսն ու դեռ փորձում է մնացածը եւս գրավել։ Դարերի պատմություն ունեցող Արցախը երբեք չի եղել 100 տարվա պատմություն ունեցող այդ կազմավորման կազմում, հետեւապես հենց Ադրբեջանն է խախտում այլ երկրների տարածքային ամբողջականությունը։