Բաքուն, Անկարան և Տաշքենդը հայտարարել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին


Բաքուն, Անկարան և Տաշքենդը հայտարարել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
Օգոստոս 2 15:52 2022

Բաքուն, Անկարան և Տաշքենդը հայտարարում են "Զանգեզուրի միջանցքի" կարևորության մասին: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Այսպես՝ այսօր Տաշքենդում կայացել է «Ուզբեկստան-Ադրբեջան-Թուրքիա»  երկխոսության ձեւաչափով նիստը, որի արդյունքում ընդունված հռչակագրում ընդգծվում է «Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, որը կկապի Արևելյան Զանգեզուրը  Նախիջեւանի հետ և կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»: