Ֆրանսիան արգելափակել է ռուսներին պատկանող 1,2 միլիարդ եվրո


Ֆրանսիան արգելափակել է ռուսներին պատկանող 1,2 միլիարդ եվրո
Օգոստոս 1 18:30 2022

Ֆրանսիայի իշխանություններն արգելափակել են մոտ 1,2 միլիարդ եվրո, որը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության հետախուզական ստորաբաժանման ղեկավար Գիյոմ Վալետ-Վալան, գրում է La Tribune թերթը։

«Սառեցված միջոցների չափը կազմում է մոտ 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները»,- ասել է Վալետ-Վալան։ Նրա խոսքով՝ այդ միջոցները ձեռնարկվել են Եվրոմիության որոշման համաձայն, որը սահմանել է անձնական պատժամիջոցների ցանկ։

Գումարները հայտնաբերվել և արգելափակվել են նախարարության կողմից 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում։