Փոխհրաձգություն Սերբիայի և Կոսովոյի սահմանին


Փոխհրաձգություն Սերբիայի և Կոսովոյի սահմանին
Հուլիս 31 21:50 2022

Սերբական «Դանաս» թերթը հաղորդում է մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հյուսիսում միացված օդային տագնապի ազդանշանի մասին:

Բնակիչներին զգուշացվում է չլքել տները և հեռու մնալ պատուհաններից։

Հաղորդվում է, որ Սերբիայի հարավում գտնվող Նովի Պազարում՝ Կոսովոյի հետ սահմանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կոսովոյի հատուկ ջոկատայինները փակել են Սերբիայի հետ սահմանը։

Նախնական տվյալներով՝ Սերբիայի նախագահ Վուչիչը պատրաստվում է զորքեր ուղարկել Կոսովո՝ «պաշտպանելու սերբ բնակչությանը»։