Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը վերակենդանացման բաժանմունքում է


Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը վերակենդանացման բաժանմունքում է
Հուլիս 31 21:20 2022

«Ռոսնանո»-ի նախկին ղեկավար և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ Գիեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում։

«Ես հոսպիտալացվել եմ եվրոպական կլինիկաներից մեկում՝ Գիեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ։ Վիճակս միջին ծանրության է, կայուն»,-ասել է Չուբայսը Սոբչակին տրված մեկնաբանությունում։

Սակայն Չուբայիսի կինը հայտնել է, որ նրա վիճակն անկայուն է:

Մարտի 23-ին հայտնի էր դարձել, որ Չուբայսը լքել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկրից: Նույն օրը նրան նկատել էին Ստամբուլում՝ բանկոմատի մոտ։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Չուբայսը Թուրքիայից թռել է Եվրոպա և կարող է գտնվել Իտալիայում։