Հնդկաստանի հիվանդանոցում մահացել է կապիկի ծաղկի թեստի դրական արդյունքը ստացած տղամարդը, հաղորդում է Indian Express-ը՝ վկայակոչելով Կերալա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վինա Ջորջին:
Իշխանությունների տվյալներով՝ 22 տարեկան տղամարդը մահացել է շաբաթ օրը՝ ԱՄԷ-ից վերադառնալուց մի քանի օր անց։ Նշվում է, որ նրա մոտ ծաղիկ են ախտորոշել դեռ արտերկրում։
«Երիտասարդը կապիկի ծաղկի ոչ մի ախտանիշ չի ունեցել։ Նա հոսպիտալացվել է էնցեֆալիտի ախտանշաններով.. Նրա հարազատները թեստի արդյունքը փոխանցել են միայն շաբաթ օրը։ Մահվան փաստով հետաքննություն կանցկացվի.. քանի որ կապիկի ծաղիկը մահացության շատ ցածր մակարդակ ունի», - հավելել է Ջորջը։
Տղամարդուն հուղարկավորել են կապիկի ծաղկի զոհերի հուղարկավորության կանոնների պահպանմամբ։ Այն մարդկանց, որոնց հետ նա նախկինում շփվել է, հետեւում են։
Թերթի տվյալներով՝ այս պահին Հնդկաստանում հիվանդության չորս հաստատված դեպք է գրանցվել։










