Ռուսական բանակը լքում է Զապորոժիեի շրջանի որոշ գյուղեր


Ռուսական բանակը լքում է Զապորոժիեի շրջանի որոշ գյուղեր
Հուլիս 31 19:50 2022

Ռուսներն անձնակազմը դուրս են բերում Զապորոժիեի շրջանի Վերին Տոկմակ և Չեռնիգովկա գյուղերի տարածքից։ Այս մասին հայտնում է Հետախուզության գլխավոր վարչությունը։

«Հուլիսի 29-ի գիշերն Ուկրաինայի Զինված ուժերի հարվածներից հետո Զապորոժիեի շրջանի Վերխնի Տոկմակ և Չեռնիգովկա գյուղերի մոտ ռուսական ուժերի տեղակայման վայրում ռուսներն իրենց անձնակազմն ու տեխնիկան դուրս են բերել այլ դիրքեր։ Մոտ 40 վիրավոր տեղափոխվել է Պոլոգի քաղաքի հիվանդանոց։ Գրեթե բոլոր ստորաբաժանումները դուրս են բերվել Չեռնիգովկայից»,- ասվում է զեկույցում։
Առայժմ բնակավայրի մոտ մի քանի անցակետ կա և 100-ից ոչ ավելի զինվոր։ Մնացած ռուսները տեխնիկայի հետ միասին տեղափոխվել են Տոկմակ և Բերդյանսկ քաղաքներ:

«Բնակավայրերից հեռանալիս ռուսները փորձում են պլանավորված ռոտացիայի տպավորություն ստեղծել։ Փաստորեն, նրանք մտադիր են ամբողջությամբ լքել գյուղը և սկսել են ականապատել մուտքի ճանապարհները»,- պարզաբանում է աղբյուրը: