Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով 2064 մարդ Է մահացել


Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով 2064 մարդ Է մահացել
Հուլիս 31 19:07 2022

Իսպանիայում հուլիսին գրանցված էքստրեմալ շոգը 2064 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին վկայում են Կարլոս III-ի առողջության ինստիտուտի կայքում հրապարակված տվյալները:

Ինստիտուտի ամենօրյա մահացության մոնիթորինգի համակարգի համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճաններից մահացության դեպքերը մոտ չորս անգամ պակաս են եղել։

 

Մահերի ընդհանուր թվից 1321 մարդ 85 տարեկանից բարձր է եղել, եւս 470-ը եղել են 75-ից մինչեւ 84 տարեկան, 176 մարդ եղել է 65-ից մինչեւ 74 տարեկան եւ մինչեւ 83 մարդ՝ 45-ից մինչեւ 64 տարեկան: Նույն պատճառով մահացել է նաև մինչև 14 տարեկան 10 երեխա։

Հուլիսի 18-ին եւ 19-ին մահացել են տվյալ ժամանակահատվածում ամենամեծ թվով մարդիկ՝ համապատասխանաբար 184 մարդ: Այս օրերին միջին ջերմաստիճանը ամբողջ Իսպանիայում կազմել է մոտ 38-40 ° C: