Սևաստոպոլում գտնվող ՌԴ սևծովյան նավատորմի շտաբին ուկրաինական ԶՈՒ-ի կողմից հասցված անօդաչուի հարվածից վեց հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ինչպես հաղորդում է РИА новости-ն՝ վկայակոչելով Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևին, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ավելի վաղ Ռազվոժաևը հայտնել էր, որ ուկրաինական ԶՈՒ-ն անօդաչուից հարված է հասցրել շտաբի բակին․ զոհեր չկան։ Ռազմածովային նավատորմի կազմավորմանը նվիրված տոնական միջոցառումները հետաձգվել են։










