Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին
Հուլիս 30 20:50 2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին։ Այս մասին նա լրագրողներին ասել է օդանավում՝ Կանադայից Հռոմ վերադառնալիս, հայտնում է «Վատիկանի ռադիոն»։

 

Ինչպես պարզաբանել է նա, հնարավոր չէ նույն ռիթմով ճանապարհորդել, ինչ նախկինում։

 

«Կարծում եմ, որ իմ տարիքում և այդ սահմանափակմամբ ես պետք է անցնեմ մի փոքր ավելի թեթեւ ռեժիմի, որպեսզի կարողանամ ծառայել Եկեղեցուն: Այնուհետ ես կկարողանամ մտածել մի կողմ քաշվելու հնարավորության մասին, և դա, ամենայն ազնվությամբ, աղետ չէ»,- ասել է Հռոմի պապը:

Պոնտիֆիկոսը պապի լիազորությունները թողնելը խնդիր չի համարում։ Նա նաև հավելել է, որ ստիպված է լինելու սահմանափակել իր գործունեությունը, քանի որ ծնկի վիրահատությունը ելք չէ, որովհետեւ բժիշկները զգուշացրել են անզգայացման հետ կապված խնդիրների մասին։