Իրանում հեղեղումների հետևանքով զոհվել է 53 մարդ


Իրանում հեղեղումների հետևանքով զոհվել է 53 մարդ
Հուլիս 30 18:42 2022

Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 53-ի. այդ մասին այսօր հայտնել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչը:

Տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ առաջիկա օրերին սպասվում են նոր հորդառատ անձրևներ:

Ըստ իրանական մամուլի, բանակի ստորաբաժանումները հեռավոր շրջաններում միացել են փրկարարների ջոկատներին և համատեղ ջանքերով աղետի գոտիներից դուրս են բերում հազարավոր բնակիչների: