Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը «հարևան որոշ երկրների» մեղադրել է տարածաշրջանում կայունությունը խաթարելու փորձերի մեջ


Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը «հարևան որոշ երկրների» մեղադրել է տարածաշրջանում կայունությունը խաթարելու փորձերի մեջ
Հուլիս 27 17:45 2022

«Ափսոսանք է պատճառում Հայաստանում որոշակի ուժերի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու փորձերը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Ղրղզստանում Թյուրքական պետությունների հատուկ ծառայությունների համաժողովի 24-րդ հանդիպման ժամանակ։

«Ափսոս, որ Հայաստանի ռեւանշիստները չհրաժարվեցին սադրանքներ իրականացնելու իրենց նպատակներից»,- ասել է Նագիևը։

Սրան զուգահեռ՝ ԱԱԾ ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի «հարևան որոշ երկրների» տարածքից հանրապետությունում և տարածաշրջանում կայունությունը խաթարելու արմատական ​​շրջանակների փորձերի մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։