Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը


Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը
Հուլիս 27 18:52 2022

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը  հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա:  Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս:

Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:

 

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը՝ վիրավորվել: 

Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:

Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ լարվել են: