Բեռլինն Ուկրաինային կվաճառի 100 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբից


Բեռլինն Ուկրաինային կվաճառի 100 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբից
Հուլիս 27 18:45 2022

Բեռլինը հավանություն է տվել Ուկրաինային 100 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցների վաճառքին, գրում է SPIEGEL-ը՝ KMW-ի ներկայացուցչին հղումով։

Արտադրող KMW ընկերության ներկայացուցիչը 100 ինքնագնաց հաուբիցների բյուջեն գնահատել է 1,7 միլիարդ եվրո։ Այս ծավալը գերազանցում է Ուկրաինային զենքի նախկին մատակարարումները՝ ընդհանուր մոտ 600 միլիոն եվրոյի չափով։

Դեռ պարզ չէ, թե երբ առաջին հաուբիցները կհասնեն Ուկրաինա։ Սպասվում է, որ հարյուր Panzerhaubitze 2000-ի արտադրությունը կտևի մի քանի տարի։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գերմանիան գերմանական բանակի պահեստներից արդեն Ուկրաինային է մատակարարել մի քանի Panzerhaubitze 2000 համակարգեր։