Պուտինն առաջարկել է Ռուսաստանում թուրքական ԱԹՍ-ների գործարան կառուցել


Պուտինն առաջարկել է Ռուսաստանում թուրքական ԱԹՍ-ների գործարան կառուցել
Հուլիս 27 16:00 2022

Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել Baykar-ի հետ։ Նա առաջարկել է գործարան հիմնել Ռուսաստանում, ինչպես արեցին ԱՄԷ-ում․ ըստ CNN Turk-ի՝ ասել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի «Արդարություն և զարգացում»կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Baykar-ի ներկայացուցիչը հերքել էր, որ ընկերությունը գործարան է բացել ԱՄԷ-ում։ Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ աղբյուրը նշել է, որ Baykar-ն իսկապես ԱՄԷ-ում արտադրական գիծ հիմնելու գործընթացում է:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ թուրքական պաշտպանական ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ ընկերությունը չի պատրաստվում անօդաչու սարքեր վաճառել Ռուսաստանին։