Էրդողանը հայտարարել է Bayraktar անօդաչու թռչող սարքի արտադրողի հետ համագործակցելու՝ Պուտինի ցանկության մասին


Էրդողանը հայտարարել է Bayraktar անօդաչու թռչող սարքի արտադրողի հետ համագործակցելու՝ Պուտինի ցանկության մասին
Հուլիս 27 09:40 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է CNN Türk հեռուստաալիքը։

Թուրք առաջնորդի խոսքով՝ ԱՄԷ-ն նույնպես հայտարարել է՝ իր տարածքում թուրքական դրոնների արտադրության գործարան կառուցելու ցանկության մասին։

 

Էրդողանը մտադիր է Սոչի ժամանել օգոստոսի 5-ին։ Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը եւ«մթերային գործարքը»։