Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի սպաներ են պայթել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի ցամաքային զորքերի պետ, գեներալ Էնվեր Էֆենդիևը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել և Ադրբեջանի ևս մեկ սպա ուսի շրջանում վիրավորվել է, Բացի այդ, N-րդ մարտական բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիարովը ծանր վիրավորում է ստացել:










