Եվրոպան՝ էներգետիկ ճգնաժամի առաջ. կտուգանեն այն խանութներին, որոնք օդափոխիչը միացրած ժամանակ դուռը բաց կթողնեն


Եվրոպան՝ էներգետիկ ճգնաժամի առաջ. կտուգանեն այն խանութներին, որոնք օդափոխիչը միացրած ժամանակ դուռը բաց կթողնեն
Հուլիս 26 18:45 2022

Եվրոպան անցել է էլեկտրանէներգիան խնայելու քաղաքականությանը:

Տարբեր տնտեսագետների կանխատեսումներով՝ նման տեմպերով Եվրոպային սպառնում է էներգետիկ ճգնաժամ, իսկ պատճառը ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն են, որոնք, ինչպես երևում է՝ ավելի շատ հարվածում են հենց Եվրոպային:

Օրերս այդ մասին բացահայտ հայտարարել էր Հունգարիայի վարչապետը: «Հակառուսական պատժամիջոցները չեն տապալել Մոսկվային, իսկ Եվրոպան կորցրել է արդեն չորս կառավարություն»,- հայտարարել  է օրերս Վիկտոր Օրբանը:

Այն, որ Եվրոպական երկրները կանգնած են էներգետիկ ճգնաժամի առաջ ակներև է:

Այսպես՝ Գերմանիայի իշխանություններն օրերս իրենց քաղաքացիներին առաջարկել են ոչ այնքան ինտենսիվ կերպով ջեռուցել իրենց բնակարանը, ավելի քիչ հաճախել սաունա եւ նվազագույնի հասցնել ջրային պրոցեդուրաները՝ նշելով, որ բարդ ձմեռ է սպասվում:

Եվրոպայի Էներգոտիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է այդեն այսօր գազի պահանջարկը սահմանափակելուն ուղղված գործարք կնքել:

Իսկ Ֆրանսիայում որոշել են տուգանել այն խանութներին, որոնք օդափոխիչը միացնելուն զուգահեռ դուռը բաց են թողնում: Նշվում է, որ  նման դեպքում է էլեկտրաէներգիայի ծախսը աճում է 20%-ով: