Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն


Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն
Հուլիս 26 11:50 2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ձեռնպահ մնալով հստակ ժամկետներ նշելուց։

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև», - ասաց Էդուարդ Աղաջանյանը: