Ադրբեջանը կարմիր գիծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան


Ադրբեջանը կարմիր գիծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան
Հուլիս 26 11:00 2022

Ադրբեջանը Թուրքիայի համար կարմիր գիծ է, և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր կդառնա միայն նշված հարցը կարգավորելուց հետո։

Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի ժամանակ էլ ինքը հնչեցրել է վերոհիշյալ նախապայմանը։