Երգչուհի Ժաննա Ֆրիսկե քույրը՝ Նատալյան, այս տարվա ապրիլին առաջին անգամ մայր է դարձել։ Արտիստուհին սոցիալական ցանցերում խոսել է դստեր ախտորոշման մասին։ Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քույրը որոշել է վերջ դնել դստեր քաշի մասին քննարկումներին եւ հայտարարել, որ իր առաջնեկի մոտ առկա է ճարպակալում։

«Եվս մեկ խելացի մարդ։ Այո, մենք գեր ենք։ Հանգստացեք», - գրել է Ֆրիսկեն:
Արտիստուհին դստերը տվել է Լունա անունը։ Այժմ աղջկա քաշը հասնում է գրեթե 10 կիլոգրամի։










