Իսպանիայի հարավում կապկի ծաղկի վարակի բռնկում է գրանցվել։ Առողջապահական մարմինները հայտնաբերել են կապկի ծաղկով վարակման առնվազն 12 դեպք։ Իչպես հաղորդում է Europa Press-ը, բոլոր դեպքերը հայտնաբերվել են դաջվածքով զբաղվող մարդկանց մոտ, որոնք հանդիսանում էին Կադիս գավառում գտնվող դաջվածքի սրահի աշխատակիցներ։
Գործակալության հաղորդմամբ՝ սրահը փակվել է, իսկ իշխանությունները փնտրում են վարակվածների հետ փոխկապակցված մարդկանց։










