Օկուպացված Ծաղկաբերդում ադրբեջանցիների կոմբայն է շրջվել. կան զոհեր և վիրավորներ


Օկուպացված Ծաղկաբերդում ադրբեջանցիների կոմբայն է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Հուլիս 25 14:37 2022

Արցախից օկուպացված Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում հացահատիկի կոմբայն է շրջվել, երկու մարդ մահացել է:

Միջադեպը գրանցվել է հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում:

Դաշտում աշխատող Claas-630 հացահատիկային կոմբայնը շրջվել է, որը վարել է Գորանբոյի շրջանի բնակիչ՝ 1969 թվականին ծնված Մուշֆիգ Ալիևը։ Արդյունքում՝ Գյանջա քաղաքի բնակիչ, 1990 թվականին ծնված Քազիմ Աբասովը և Սամուխի շրջանի բնակիչ, 1979 թվականին ծնված Յուսիֆ Աբիշովը, որոնք եղել են մեքենայի խցիկում, տեղում մահացել են, Մ. Ալիեւը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։