Գրիզլի արջը, որը մեկ տարի առաջ Մոնտանայում հոշոտել էր մի կնոջ, եղել է քաղցած և դրսևորել է գիշատիչ վարք: Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
2021թ-ի հուլիսի 6-ին Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքից Լի Դևիս Լոկանը գնացել էր երկար սպասված հեծանվային ճանապարհորդության: Երբ խումբը Մոնտանայի Օվանդո քաղաք է հասել, Լոկանը չի ցանկացել գիշերել հյուրանոցում, որտեղ կանգ են առել նրա քույրն ու ընդհանուր ընկերը, և մնացել է վրանում: Գիշերը կնոջը մասնատել է արջը: Գազանը մտել է ճամբար, Լոկանին քարշ տվել վրանից և հարձակվեց նրա վրա։ Մոտակայքում գտնվող վրանից բարձրացած աղմուկից տղամարդը դուրս է ցատկել և գիշատչին սփրեյով քշել։ Զբոսաշրջիկները փորձել են վերակենդանացնել տուժածին, սակայն ապարդյուն։ Նա տեղում մահացել է։










