Միասնության պահպանումը և հաղթանակի համար միասին աշխատելը ազգային կարևորագույն խնդիրն է, որը մենք բոլորս անպայման կատարելու ենք, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք անել այն, ինչ չկարողացան անել անցյալ սերունդները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
«Դա վերաբերում է անկախության համար այս պատերազմում մեր պաշտպանությանը և դեպի միասնական Եվրոպա, դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն մեր շարժմանը և աշխարհի ամենաժամանակակից պետություններից մեկը դառնալու մեր կարողությանը: Հիմա ոչ ոք դրանում չի կասկածում։ Կան միայն նրանք, ովքեր վիճում են, թե ինչպես հասնել դրան»,-ասել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ ուկրաինացիներն առաջին անգամ կնշեն Ուկրաինայի պետականության օրը՝ հուլիսի 28-ին։










