Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել


Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել
Հուլիս 24 10:40 2022

Սոչիի Դոնսկայա փողոցի տարածքում հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։

Ցավոք սրտի, ունենք զոհ, կին է մահացել, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է քաղաքապետը։

Առողջարանային քաղաքում շարունակվում է փոթորկի նախազգուշացումը։ Օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ, կարկուտ, ափերից դուրս եկող գետեր և ծովում պտտահողմ։