Ուկրաինայի Սեւծովյան նավահանգիստներով հացահատիկի արտահանումը կարող է սկսվել առաջիկա օրերին: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այսօր մենք ունենք բոլոր նախադրյալները և բոլոր լուծումները, որպեսզի այդ գործընթացը սկսվի ամենամոտ օրերին», - ասել է նա:
Նա կարեւորել է Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրի ստորագրումը, որում խոսքը գնում է ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացման մասին:










