Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան


Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան
Հուլիս 22 11:20 2022

Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների եւ տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել Է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է News First նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում Է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել Է հրատարակությունը:

Դա առաջին նշանակումն Է, որը նոր նախագահը կատարել Է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում Է տվել եւ պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: