Սա Պետդեպի ծրագիրն է․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին


Սա Պետդեպի ծրագիրն է․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին
Հուլիս 20 14:00 2022

ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին։ 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:

Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից