Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հարցը


Պուտինն ու Էրդողանը քննարկել են արցախյան հարցը
Հուլիս 20 00:03 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թեհրանում՝ Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակում, քննարկել են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի ու երկկողմ օրակարգի հարցերը:

Պուտինը հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, «նա ջերմորեն ողջունում է ձեզ», «մենք մեծ օրակարգ ունենք»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին։ «Մենք գրեթե մեկ տարի չենք հանդիպել»,- ասել է Պուտինը: Էրդողանը պատասխանել է՝ «Հեռախոսով հաճախ ենք շփվել»: «Ճիշտ է, դա լավ է», - պատասխանել է Պուտինը:
«Մեր գործընկերներն էլ մշտական ռեժիմով շփվում են», - ավելացրել է նա։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները զարգանում են «անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»:



loading...