Թեհրանում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը


Թեհրանում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը
Հուլիս 19 20:40 2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Թեհրանում սկսել են հանդիպումը, հայտնում է RIA-ի թղթակիցը։
Պուտինը մեկօրյա այցով Թեհրանում է. ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։
Դրանից հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն սիրիական խնդիրը։