«Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ». Նարիշկին


«Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ». Նարիշկին
Հուլիս 18 20:35 2022

 

«ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան կարող է և կապված լինել իմ այցի հետ, սակայն իմ Երևան գալը ոչ մի կապ չունի դրա հետ»,- Երևանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը Հայաստան էր ժամանել հուլիսի 15-ին, նա բանակցություններ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։