Գիտնականները Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը կապում են քնի խանգարումների հետ


Գիտնականները Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը կապում են քնի խանգարումների հետ
Հուլիս 18 10:20 2022

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումները  գլխուղեղում բորբոքային պրոցեսները կապված են Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում։

 

Գիտնականների կարծիքով, տարիքի հետ կապված բորբոքaյին պրոցեսները գլխուղեղում բացասաբար են անդրադառնում Ալցհայմերի հիվանդության առաջացման հետ կապված սպիտակուցների և նոյրոնների ամբողջականության վրա: Սա հանգեցնում է  նրան, որ կրճատվում է գլխուղեղի սիգմա-ռիթմ գեներացնելու կարողությունը, ինչը նպաստում է տարեց մարդկանց քնի խանգարմանը և հիշողության վատացմանը։

 

Գիտնականները հետազոտել են 50-60 տարեկան 58 մարդու, որոնց մոտ ճանաչողական խանգարումներ են առկա։ Գիտնականները հետևել են այդ մարդկանց քնի ռեժիմին  հատուկ սարքավորումների միջոցով։ Սա հնարավորություն է տվել վերարտադրել գլխուղեղի ալիքները քնի ժամանակ և գնահատել են հիշողությունը ամբողջ գիշերվա ընթացքում։ Հետազոտության մասնակիցներից նաև նմուշներ են վերցվել գլխուղեղում կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային պրոցեսները հայտնաբերելու համար։

Գիտնականները պարզել են, որ գլխուղեղում բորբոքային պրոցեսները առաջացել են սիգմա-ռիթմի խանգարման հետևանքով։ Այսինքն, քնի խանգարումները և բորբոքային պրոցեսները կարող են լինել Ալցհայմերի հիվանդության ախտանշաններից։