Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և Անվտանգության ծառայության ղեկավարին


Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և Անվտանգության ծառայության ղեկավարին
Հուլիս 18 10:35 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոններից ազատել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին։

Զելենսկին հայտարարել է, որ պաշտոնակությունների պատճառը դատախազությունում, ուժային կառույցներում դավաճանության հոդվածով հարյուրավոր քրգործերն են: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դատախազության և ՈՒՎԾ-ի ավելի քան 60 աշխատակիցներ «մնացել են ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներում և աշխատում են Ուկրաինայի դեմ»։