«Մեր օդաչուները սերտ մարտեր են վարում Ռուսաստանին հակազդելու համար». Բրիտանական ռազմաօդային ուժերի ղեկավար


«Մեր օդաչուները սերտ մարտեր են վարում Ռուսաստանին հակազդելու համար». Բրիտանական ռազմաօդային ուժերի ղեկավար
Հուլիս 17 12:28 2022

Ինչպես հայտնում է BBC լրատվամիջոցը,  Թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատար Մայք Ուիգսթոնն ասել է, որ բրիտանացի օդաչուները քրտնաջան մարզվում են, որպեսզի պատրաստ լինեն հետ մղել Միացյալ Թագավորության և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար ռուսական պոտենցիալ վտանգը:

 «Հատկապես շեշտը դրվում է մերձամարտի վրա. ներկայիս սերնդի բրիտանացի օդաչուները մեծ փորձ չունեն այդ հարցում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով RIAT աշխարհի ամենամեծ ավիաշոուի ժամանակ:

 

 «Չեմ կասկածում, որ սա ուղղակի և հստակ սպառնալիք է, որին մենք պատրաստվում ենք հակազդել։  Բնականաբար, մենք հուսով ենք, որ սրան չի հասնի, և զսպման քաղաքականությունը կաշխատի, բայց եթե գա այն օրը, երբ Ռուսաստանը ագրեսիա սանձազերծի ՆԱՏՕ-ի անդամի դեմ, մենք պետք է պատրաստ լինենք»,- հայտնել է նա։